Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 22-ին Հայ Առաքելական եկեղեցու Արթիկի թեմի առաջնորդարանում ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի նորընտիր կազմը, ՄԿ ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ՝ Հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանի հետ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեն:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի անդամ Սահակ Պիրոյանը և ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի անդամներ Ջիվան Ասլանյանը,Ռազմիկ Պապիկյանը,Սամվել Հարությունյանը,Կարեն Ղազարյանը։
Հանդիպման մասնակիցները զրուցել են Հայ Առաքելան Սուրբ եկեղեցու ազգապահպան դերի, ազգային արժեհամակարգի ձևավորման, ավանդույթների պահպանման հարցում լուրջ դերակատարման մասին։
ՀՅԴ ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը նաև պետություն-եկեղեցի-ազգ միասնության ու համախմբման, սփյուռքի հայապահպանության հարցերում։
Արձանագրելով մի շարք մտահոգություններ և վտանգներ՝ ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ու անդամները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու՝ ընդդեմ մի շարք մարտահրավերների և հանուն ազգային միասնականության։