|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Կառավարության որոշման համաձայն` գումար է հատկացնելու Արմավիրի և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջներին: Այդ կրթօջախներում շինարարական աշխատանքներ կիրականացվեն:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրածի համաձայն` Եվրամիությունն այդ քոլեջներին դեռ 5-6 տարի առաջ հատկացրել էր բավականին թանկարժեք սարքավորումներ, որոնք մինչև հիմա չեն կարողանում շահագործվել շենքային պայմաններ չունենալու պատճառով։
«Այս ուսումնական հաստատություններն ունեցել են նախագծեր, բայց մինչև հիմա շինարարական աշխատանքներ չեն իրականացվել, և այդ սարքերը չեն օգտագործվում: Նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու համար հատկացվելու է շուրջ 36 միլիոն դրամ»,- հայտնեց նա։