|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը՝ Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում:
Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իր ընկերոջ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ են դուրս գրել:
«Ժողովուրդ» օրաթերթը կալանավայրում տարածված տեղեկությունները փորձեց ճշտել «Նուբարաշեն» ՔԿՀ ներկայիս պետ Սամվել Մկրտչյանից, ով ասաց. «Վերջին անգամ վերանորոգվել են 2010, 2015 և 2017 թվականերին, ընթացիկ վերանորոգումներ է արվել: Իմ օրոք և, բնական է, ինձանից առաջ ով է արել՝ ես չգիտեմ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝թերթիայսօրվահամարում։