կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 12:54
Հասարակություն

Չաշխատող մայրերը նույնպես նպաստ կստանան

Չաշխատող մայրերը նույնպես նպաստ կստանան

Այսօր կառավարության նիստում որոշվեց, որ 2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող կանանց նույնպես մայրության նպաստ կնշանակվի: Մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով: Մայրության նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել ինչպես շահառուն` նպաստի իրավունք ունեցող կինը, այնպես էլ այլ անձ:

Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղին նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը: Մեկ այլ դեպք նույնպես ընդգծված է` երբ դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածը ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Սակայն տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ ՀՀ բնակության վայրի հասցեով:

Չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը կհաշվարկվի ՀՀ կառավարության սահմանած մեծությունից, որը կառավարությունը պետք է սահմանի որպես նվազագույն ամսական աշխատավարձի չափի նկատմամբ հաշվարկված տոկոսաչափ (նախատեսվում է՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50%–ի չափով)։ Այս դեպքում չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը 60000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում 4,6 ամսվա համար կկազմի շուրջ 138000 դրամ։ Իսկ աշխատող կանանց համար կպահպանվի մայրության նպաստի 100 տոկոսանոց փոխհատուցումը, որը սոցիալական արդարության տեսակետից լիովին ընդունելի է: