|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանը և ԱՄՆ-ը հրատապ խորհրդատվություններ են անցկացնում` երկու երկրների ստորջրյա նավերի բախման հետ կապված: Այդ մասին հայտնում է իսրայելական ռազմական DEBKAfile պորտալը:
Պարբերականը, անանուն աղբյուրներին հղումով, հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ալյասկայից ոչ հեռու` ամերիկյան տարածքային ջրերում, երբ ամերիկյան նավը փորձել է գրավել ռուսական ատոմային սուզանավը:
Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնեց 14 նավաստիների մահվան մասին` ստորջրյա ապարատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով:
Այսօր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում խուսափեց հայտնել կատարվածի մանրամասները` ասելով, որ դա «պետական գաղտնիք» է: