Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 17-ին` ժամը 09.03-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգը փոխանցվել է հրշեջ-փրկարարական ջոկատ և մարզային ՃԿԿ: Դեպքի մասին տեղեկացվել են Սպիտակ քաղաքի շտապօգնության հերթապահ բուժքույրը, ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի ՕՀ ոստ. կապիտանը:
Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, վերջինս հաղորդել է, որ ժամը 09.00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում է պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 պետհամարանիշով ավտոմեքենային: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Խաչատրյանը ( ծնվ. 1966թ.) տեղում զոհվել է, իսկ ուղևորներ՝ Գ. Մ.-ը (ծնվ.1999թ), Ն. Խ.-ը (2011թ) և Մ. Խ.-ը (2008թ) դուրս են բերվել տեղի ուժերով: Ն.Խ.-ի և Մ.Խ.-ի հոսպիտալացման կարիք չի առաջացել, իսկ Գ. Մ.-ին տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացրել են Սպիտակի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կարապիկի օգնությամբ հեռացրել են ավտոմեքենան երկաթգծից: