Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը. հայտնում է РИА Новости-ն` ԵԱՀԿ պաշտոնական կայքին հղումով:
Միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին ապրիլի 15-ին Մոսկվայում և հունիսի 20-ին Վաշինգտոնում համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների արդյունքների մասին:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակմանը, որի մասին տեղեկացրել ենք երեկ:
Նշվում է, որ Լայչակը ողջունել է այդ քայլը` ասելով, որ «սա ցույց է տալիս, որ երկխոսությունը հակամարտության հետևանքով տուժած մարդկանց համար կարող է դրական արդյունքներ գրանցել»: