|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամեծ գերիների փոխանակմանը, ենթադրվում է, կներառվի 1000-ից 1200 մարդ։ Այս մասին հայտարարել է ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ուկրաինական կողմին է փոխանցել մանրամասն և մշակված հուշագիր՝ երկու մասից բաղկացած, որը Ուկրաինան ընդունել է ուսումնասիրության համար։
«Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է 2-3 օրով հրադադար ռազմաճակատի որոշակի հատվածներում։ Սա պետք է հնարավորություն տա հավաքել զոհվածների մարմինները», - նշել է նա։