Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` կառավարության այսօրվա նիստում ներկայացրած հարցը վերաբերում էր «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործած խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակած պարտքին` 48.9 մլն դրամ:
«Անվտանգության նկատառումներից ելնելով` ընկերության աշխատակիցներին թույլ չի տրվել մուտք գործել տարածք և գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը: Հաշվի առնելով, որ կազմակերպությունը հատուկ պահպանվող տարածք է, ընկերությունը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա` հնարավորություն չունենալով ստուգելու դրանց իսկությունը: Ջրաչափական սարքի ցուցմունքը վերոնշյալ կարգով գրանցելու արդյունքում 2018-ի մայիսի 29-ի դրությամբ կազմել է 148.058 խմ, իսկ հունիսի 25-ին կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ ընկերության աշխատակիցը տեղում փաստացի արձանագրել է 473.012 խմ ցուցմունք: Այսինքն` մեկ ամսում արձանագրվել է 324.954 խմ ծախս և ակնհայտ է դարձել, որ կազմակերպության կողմից հաղորդված տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324.954 խմ ծախս»,- ներկայացրեց նա:
Կազմակերպության պահանջով ջրաչափական սարքը ենթարկվել է ստուգաչափման, և թերություն չի հայտնաբերվել:
Կառավարության այսօրվա որոշմամբ` «Վեոլիա Ջուր» ընկերության պարտքը կմարվի կառավարության պահուստային ֆոնդից: