|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Կառավարության վաղվա օրակարգում նախատեսված է որոշում՝ փոփոխություն կատարել «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով համաֆինանսավորման պարտավորությունների կատարման համար գումար հատկացնելու մասին» որոշման մեջ:
Հայաստանի համայնքներում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող՝ գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցման նպատակով 2012 թվականին առանձին համայնքների փոխարեն համաֆինանսավորման պարտավորություններն ապահովելու համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի ֆինանսների նախարարությանը Հայաստանի 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացված փոխատվությունները համայնքները ֆինանսական միջոցների սղության պատճառով չեն կարողանում ժամանակին վերադարձնել: Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացված 249,300.0 հազ. դրամից գումար չի մարվել:
Նշված որոշմամբ գումարների մարման ժամկետը սահմանվել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել մարման ժամկետը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: