|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մոսկվան գնահատում է Թեհրանի հավատարմությունը միջուկային գործարքին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք գնահատում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, ինչպես դա կրկին հաստատվեց այսօր` Թեհրանի համապատասխան հայտարարությամբ»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ ակնկալում է Զարիֆի հետ հանդիպման ընթացքում ստանալ Իրանի հստակեցումները` կապված գործարքի վերաբերյալ հետագա քայլերի հետ:
ՌԴ ԱԳ նախարարը նաև ԱՄՆ-ին է մեղադրել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի համար:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թեհրանը հայտարարել էր, որ դադարեցնում է միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտավորությունների կատարումը: