կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 22:03
Աշխարհ

Թբիլիսիում 6-րդ օրն է` բողոքի ցույցեր են

Թբիլիսիում 6-րդ օրն է` բողոքի ցույցեր են

Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելի պողոտայում մեկնարկել է  թվով վեցերորդ բողոքի ցույցը: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: Ռուսաթավելի պողոտան փակ է:

 Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի  ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը: