|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է դադարեցնել անդամակցությունն այդ կազմկերպությանը ռուսական ներկայացուցիչների վերադարձից հետո: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Իրինա Գերաշչենկոն. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ-ն երեկ կայացած նիստում կողմ քվեարկեց կանոնակարգային կոմիտեի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցին, որում բանաձև է ներառված, որը թույլ է տալիս Ռուսաստանին մասնակցել հունիսյան նստաշրջանին: Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ` 62-ը, 10-ը ձեռնպահ են մնացել:
Դրանից հետո ՌԴ-ն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը 2014-ի ապրիլին Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված զրկվել է քվեարկության իրավունքից: