Ուկրաինան հետ է կանչել ԵԽ-ում իր դեսպանին ԵԽԽՎ որոշումից հետո` ռուսական պատվիրակությանը հետ վերադարձնելու վերաբերյալ, հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Եվրոպայի խորհուրդը կորցրել է մեր վստահությունը, այն վերականգնել չափազանց բարդ կլինի: Մարդու իրավունքների պաշտպանության համար ջանքեր գործադրող կառույցից կազմակերպությունը վերածվել է հասարակ մենեջերի, այն էլ ոչ փայլուն», - գրել է Կլիմկինն իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ ուկրաինական պատվիրակությունը դիմել էր Ռադային` շտապ քննարկել ԵԽԽՎ-ում իրենց մասնակցության դադարեցման հարցը: Պատվիրակության անդամները մտադիր են դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն` մշակել «Եվրոպայի խորհրդում Ուկրաինայի՝ որպես պետության մասնակցության հարցով դիրքորոշում»: