|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Բագրատ Սրբազանը ԵԽԽՎ զեկուցողներին մաղթեց, որ իրենց երկրներում ունենան այնպիսի ժողովրդավարություն, ինչպիսիք կա Հայաստանում։ Նման բարեմաղթանքով նա այսօր հանդես է եկել այսօրվա դատական նիստում։
Այս գործը սկսվել է ինձանից։ Ես առաջին կալանավորված հոգևորականն եմ։ Որպեսզի ես մենակ չլինեմ, ծխածածկույթ են արել, թե մի հատ խումբ կա տեռորիստների, որոնք կապված են այս հոգևորականի հետ և հովանավորված են եկեղեցու կողմից։ Հաջորդ քայլը եղել է Միքայել Սրբազանը, հաջորդ քայլը՝ Մկրտիչ Սրբազանը, հաջորդ քայլը՝ Արշակ Սրբազանը, և այսօր էլ վարույթ են հարուցել Վեհափառ հայրապետի դեմ։ Չլսված պատմություն է սա։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանի խոսքով՝ հայրենավաճառը ԵԽԽՎ-ում ասել է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։
«Հալածանքը մեր պատիժն է, հալածանքով ոչ մեկ չի վախեցնի մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա։ Եվ ես կցավեմ, որ այս դատարանը մեղադրողներով հանդերձ մասնկից լինի այդ հալածանքին և այդ ինքնության դեմ որևէ կերպով քայլի»։
Նա պահանջեց, որ մեղադրող կողմը հստակ ներկայացնի գործի էությունը՝ առանց քաղաքական կամ այլ ենթատեքստերի։
«Թող մի կողմ դնեն և պարզ էությամբ, դետալով ասեն՝ սա այս է, սա այս է, եթե հրահանգ չունեն։ Ես ողջամիտ կասկած ունեմ, որ հրահանգ կա, և մինչև այսօր ոչ մի հարցի պատասխան չեն տվել ոչ պաշտոնյաները, ոչ էլ, ցավոք սրտի, այս դատարանում մեղադրողները», - ասաց Սրբազանը ու ավելացրեց. «Դուք կեղծավորներ եք, փտած գերեզմաններ, թող ձեր երկրներում լինի ՀՀ-ի նման ժողովրդավարություն»։
Մանրամասն՝ տեսանյութում: