Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ օրակարգում կա ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը. այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով գլխավորելու է Հայաստանի ԵԽԽՎ պատվիրակությունը:
«ԵԽԽՎ օրակարգում ներկայումս առաջնահերթություն է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը, որին նա ընդդիմանում է բոլոր հնարավոր եղանակներով` ընդհուպ վիճարկելով Էթիկայի հանձնաժողովի որոշումը: Տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Նրա խոսքով` ԵԽԽՎ կանոնակարգի հարցերով հանձնաժողովը նախաձեռնել է փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի պաշտոնանկության գործընթաց սկսել ԵԽԽՎ պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում` ԵԽԽՎ նախագահի: «Այդ նոր կանոնակարգը պետք է հաստատվի լիագումար նիստում, որից հետո գործընթացի մեկնարկը կտրվի: Հայկական պատվիրակությունն այս հարցում բազմաթիվ անգամ իր դիրքորոշումն արտահայտել է, և որևէ փոփոխություն չկա հիմա»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով՝ անշնորհակալ գործ կլինի կանխատեսում անել Ագրամունտի պաշտոնանկության վերաբերյալ:
Հարցին՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության մարտավարության մեջ փոփոխություն կմտցվի՞, քանի որ, ըստ գնահատականների, նախկին պատվիրակությունները ձախողել են իրենց առաքելությունը, պատգամավորը պատասխանեց, որ հայկական պատվիրակության մարտավարությունը դեռ քննարկվելու է, որոշ մոտեցումներ կփոխվեն, որոշները կմնան նույնը:
«Ես` որպես ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, իմ մոտեցումներն ունեմ, և մենք պատվիարկության ներսում դա կքննարկենք: Բայց ես այդ հետևությունները և իմ հետագա գործողությունները ամենևին չէի կառուցի ձեր կողմից նշված ձախողումների վրա, ես կոռեկտ չեմ համարում որևէ մեկի հետ կապված գնահատական հնչեցնելը և դրա վրա իմ հետագա մարտավարությունը կառուցելը»,- ընդգծեց Հովհաննիսյանը: