|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն իշխանությունը ծրագրում է տանել այն ուղղությամբ, որով ԲԴԽ-ինը տարավ։ Որոշ տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատում են ՍԴ անդամների վրա, որ նրանք ինքնակամ հրաժարականի դիմումներ գրեն, ու ՍԴ-ն համալրվի իշխանության նախընտրած դատավորներով։
Բանն այն է, որ իրավական տիրույթում հնարավոր չէ հասնել ՍԴ լուծարման կամ ազատվել հին անդամներից, եթե նրանք դիմում չգրեն։ Դա է պատճառը, որ իշխանությունը նրանց դեմ պայքարը տեղափոխելու է կոմպրոմատների դաշտ։ Ի դեպ, հայտնի է, որ դատավորների վեթինգն իրականացնելու են ԲԴԽ-ն եւ Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, որի նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: