|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Պարոն վարչապետ,
Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ:
Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը` ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա:
Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն»: