Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր իրավիճակը շատ մտահոգիչ է։ Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք ակնհայտորեն աղերսներ ունեն սահմանադրության հետ։ Իրավաբաններն ու փաստաբաններն իրենց առօրյա գործունեության ընթացքում նկատում են շատ լուրջ խախտումներ, իրավական գործող ակտերի սահմանադրականության հարցի շուրջ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած քննարկման շրջանակում կայացած ճեպազրույցում կարծիք հայտնեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ երկրում քաղաքացիների իրավունքների սահմանափակմանն առնչվող դրսևորումներն ու իրավական այլ խնդիրներն այնքան բազմազան են, որ հարկավոր է բյուրեղացնել առաջնահերթները, միավորել իրավաբանների ուժերը, որոնք մտահոգ են ստեղծված վիճակով, որպեսզի հնարավոր լինի հասնել սահմանադրական կարգի վերականգնմանը։
«Բազմաթիվ են հարցերը։ Լայնածավալ հարցեր կան՝ սկսած ՏԻՄ ընտրություններից, համայնքների միավորման ժամանակ հանրության կարծիքը սահմանափակելուց, վերջացրած մարդու ազատությունները սահմանափակելով, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայնածավալ կիրառմամբ։ «Ոստիկանի օրինական պահանջ» բառերի տակ թաքնվում է ոստիկանի ցանկացած պահանջ և պարզ չէ, թե ինչն է օրինականությունը։ Հընթացս նշված այս հարցերը ընդամենը մի փոքր մասնիկն են խնդիրների շատ մեծ բազմության, որն այսօր հուզում է իրավական հանրությանը», - նշեց Դավիթ Հարությունյանը։
Նա ասաց, որ խնդիրների լուծմանը հասնելու և իրենց իրավունքները պաշպանելու համար հանրությունը ևս պետք է օգտվի օրենքով իրեն ընձեռված հնարավորություններից․ իրավական հանրության քայլերին զուգընթաց՝ իր իրավունքների և ազատությունների սահմանափակման իրավաչափությունը վիճարկի, օրինակ, բողոքարկումներով։