|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Վիգեն Քոչարյանի` որպես ԲԴԽ անդամի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշեց, որ երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել և երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում, եղել է եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչը:
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի` երեկ արած հայտարարությանը, որ ստանձնում է «ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը», Քոչարյանը չցանկացավ մեկնաբանություն տալը և համապատասխան դրույթների իրավական վերլուծություն կատարել: «Ուղղակի կարող եմ նշել, որ դա Սահմանադրական դատարանի դատավոր` հարգարժան պարոն Վահե Գրիգորյանի կարծիքն է, որը հիմնված է համապատասխան Սահմանադրության և այլ դրույթների վերլուծության վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ վերլուծությունը կատարել է Վահե Գրիգորյանը, այլ ոչ թե ինքը: