կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 10:52
Հասարակություն

Աշխատանքային քննարկում ՀՅ Դաշնակցության ՄՈՀ գրասենյակի աշխատանքների շուրջ

Աշխատանքային քննարկում  ՀՅ Դաշնակցության ՄՈՀ գրասենյակի աշխատանքների շուրջ

Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից մասնագիտական ոլորտային հանձնախմբերի ընդլայնված կազմով հանդիպումը Գերագույն մարմնի հետ։  Ամփոփվել են անցած չորս ամիսներին կատարված աշխատանքները։ Արձանագրվել է՝ հանձնախմբերը մի շարք ուղղություններով կատարել են պատկառելի աշխատանք, հանդես եկել երկրի մի շարք ոլորտներում առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ ծանրակշիռ և փաստաթղթավորված առաջարկներով։

Հանձնախմբերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում մատնանշել են նաև մի շարք նոր գաղափարներ և մոտեցումներ, որոնք կբարձրացնեն կատարվող աշխատանքների արդյունավետությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հանրությանը հուզող մի շարք հիմնահարցեր, որոնք առաջիկայում կարժանանան առավել մեծ ուշադրության։ 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները հանդիպման ընթացքում մատնանշել են առաջիկա առաջնահերթ անելիքները, ինչպես նաև պատասխանել հանձնախմբերի ներկայացուցիչների բարձրացրած մի շարք հարցերի։

Ishkhan Saghatelyan-Õ« լուսանկարը: Ishkhan Saghatelyan-Õ« լուսանկարը: