Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ
Վերլուծելով Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի, Ադրբեջան-ԵՄ համագործակցության կոմիտեի և Վրաստան-ԵՄ ասոցացման կոմիտեի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի կողմից 2020 թ. հունիսի 10-ին ընդունված համատեղ հայտարարությունը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ արտաքին քաղաքականության, սփյուռքի և հայրենադարձության մասնագիտական ոլորտային հանձնախումբն արձանագրում է.
Այսպիսով, Եվրոպական Խորհրդարանի բարձրաստիճան և պատասխանատու պաշտոնյաների, հատկապես պատվիրակության ղեկավար Կալյուրանդի և Հայաստանի հարցով մշտական զեկուցող Բասեսկուի նման կեցվածքը խորը տարակուսանքի առիթ է տալիս առ այն, որ նրանք այլևս չեն կարող արդյունավետորեն սպասարկել միջխորհրդարանական հարաբերությունները և դրանք պահել ընդհանուր երկկողմ հարաբերությունների մակարդակին համապատասխան։
ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆԵԼԻՔՆԵՐ
ա) Անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության պաշտոնական խողովակներով դիմել Եվրոպական Խորհրդարանի ղեկավարությանը, Եվրոպական Խորհրդարանի արտաքին քաղաքականության գլխավոր դիրեկտորիատին և արտաքին գործերի մշտական հանձնաժողովին (AFET)` առաջարկելով հստակեցնել Եվրոպական Խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրով։
բ) Ըստ հարկի, պետք է օգտագործել Եվրախորհրդարանի վերոհիշյալ ստորաբաժանումների կողմից դեռևս 2017 թ. պատրաստված՝ «EU relations with Armenia and Azerbaijan» խորհրդատվական վերլուծությունը և դրա 3-րդ կետը, որը Եվրոպական կառույցներին կոնկրետ առաջարկներ է ներկայացնում ղարաբաղյան հիմնախնդրի մասով դիրքորոշման համար։
գ) Անհրաժեշտ է հղում անել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA) համաձայնագրի նախաբանին՝ ղարաբաղյան հիմնախդրին վերաբերող և մեզ համար շատ կարևոր ձևակերպումներին, որոնք ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, կարևորում են հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների շրջանակներում, հիմնախնդրի մասով վավերական են համարում, այն հայտարարությունները, որոնք կատարվել են 2008թ․ ից այս կողմ և այլն։
դ) Պետք է նկատի ունենալ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության, ապա նաև գործընկերության կոմիտեների նախընթաց հայտարարությունները և ցուցել ներկա հայտարարության բովանդակային անհամապատասխանությունը նաև դրանց հետ։
ե) Պետք է նկատի ունենալ, ղարաբաղյան հիմնախնդրի մասով Եվրոպական Խորհրդարանի բազմաթիվ բանաձևերն ու հայտարարությունները, մասնավորապես 1999 թ. մարտի 11-ի՝ «Կովկասում խաղաղ գործընթացներին աջակցելու վերաբերյալ» Եվրոպական Խորհրդարանի այն բանաձևը, որով վերջինս ըստ էության ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
զ) Անհրաժեշտության դեպքում պետք է հղումներ անել Եվրոպական Միության այլ ղեկավար կառույցների՝ Եվրոպական Հանձնաժողովի և Եվրոպական Միության Խորհրդի կողմից ընդունված և Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող փաստաթղթերին։ Այս առումով խիստ ուշագրավ են 2012 թվականի փետրվարի 27-ի՝ «Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրոպական Խորհրդի եզրակացությունը», ինչպես նաև 2019 թվականի մարտի 15-ին Եվրոպական Միության Խորհրդի հրապարակած «Եվրոպական Հարևանության վերանայված քաղաքականության շրջանակներում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց»-ը, որը ԵՄ Խորհրդին հասցեագրվել էր Հանձնաժողովի կողմից։
է) Մեծ նշանակություն ունեն նաև Արևելյան գործընկերության գագաթաժողովների, հատկապես Ռիգայի 2015թ․ և Բրյուսելի 2017թ․ գագաթաժողովների հայտարարությունները։ Մասնավորապես, Ռիգայի գագաթաժողովի հայտարարությունն ըստ էության առաջինն էր նման գագաթաժողովների հայտարարությունների մեջ, այն առումով որ Ղարաբաղյան հիմնախնդրին տարբերակված մոտեցում էր ցուցաբերում՝ առանձնացնելով այն արևելաեվրոպական տարածքի այլ հակամարտություններից, ինչպես նաև շեշտում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված երեք սկզբնունքները՝ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը, տարածքային ամբողջաանության սկզբունքն ու ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը:
ը) Նկատի առնելով Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանություննների իրավասության տիրույթում ձևավորված իրավապայմանագրային և այլ բնույթի փաստաթղթերը՝ պետք է միաժամանակ հաշվի առնել ԵՄ հիմնադիր փաստաթղղթերով և Լիսաբոնյան պայմանագրով Խորհրդարանին վերապահված լիազորություններն ու ճկունությունը և առաջիկա աշխատանքները տանել հենց այդ՝ զուտ խորհրդարանական ուղղությամբ։
Այսպիսով, հիշյալ և այլ փաստաթղթերին հղումներ անելով՝ Եվրոպական Խորհրդարանից պաշտոնական դիրքորոշման ստացումը հնարավորություն կտա գրեթե առ ոչինչ համարել հունիսի 10-ի խայտառակ փաստաթուղթը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի արտաքին քաղաքականության, սփյուռքի և հայրենադարձության մասնագիտական ոլորտային հանձնախումբ
15 հունիսի, 2020 թ.
ք. Երևան