Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրից սկսած Ուկրաինայում հայերի միությունը ստեղծել է արտակարգ շտաբ, որի նպատակն է մոբիլիզացնել համայնքի բոլոր ռեսուրսները և օգնել Արցախին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը:
«Կիեւում մոբիլիզացրեցինք մեր բոլոր ռեսուրսները, կազմակերպեցինք դրամահավաք և հումանիտար օգնություն: Այնուհետեւ Երեւանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժած քաղաքացիներին օգնելու համար»,- ասել էՄկրտչյանը՝ հավելելով, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կատարելու համար Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ այցելեց Երեւան:
Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալի խոսքով` աշխատանքային խմբի մեջ են մտել Ուկրաինայի մարզային հայ համայնքների նախագահներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանից կամավորներ:
«Արդեն Ուկրաինայի հայ համայնքի կողմից ձեռք են բերվել շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, էլեկտրոգեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ: Այս պահին ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննաներով բեռ է եկել: Ուկրաինայի հայ համայնքը օրական 1800 հոգու ամենօրյա սննդի ապահովման խնդիր է լուծել, իսկ հարյուրավոր Արցախից տեղափոխվածներ ապահովվել են կացարաններով»,- ընդգծել է Մկրտչյանը:
Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալի խոսքով` տուժածները ամեն օր ստանում են իրենց սննդի ծանրոցները , ինչպես նաև հիգիենայի պարագաներ:
«Այդ օգնությունը շարունակական բնույթ է կրելու»,- եզրափակել է Մկրտչյանը: