կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-15 12:00
Աշխարհ

Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդը լքել է երկիրը

Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության  առաջնորդը լքել է երկիրը

Հունիսի 14-ին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի կողմից ազատված կառավարությունը, վարչապետ Պավել Ֆիլիպի գլխավորությամբ, համաձայնել է հրաժարական տալ. հայտնում է Газета.ру-ն:

Միևնույն ժամանակ, Դոդոնը չի բացառել, որ Դեմոկրատական կուսակցության անդամները, որոնք մի քանի տարի ղեկավարել են երկիրը, կլքեն այն:

Կանխատեսումը  ճիշտ դուրս եկավ. Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը իսկապես լքել է երկիրը: Այդ մասին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ից Մոլդովայոմ երկիշխանություն էր:

Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը, որը ռուսամետ է, և եվրոպամետ ACUM դաշինքը անցած շաբաթ օրը խորհրդարանական մեծամասնություն են կազմել, և երկիրը 3 ամիս սպասումից հետո նոր կառավարություն է ստացել: Երկրի Սահմանադրական դատարանն այդ որոշումն անօրինական է համարել: Կիրակի օրը Պավել Ֆիլիպը, որին դատարանը նշանակել է երկրի ժամանակավոր ղեկավար, հրաման է ստորագրել խորհրդարանի ցրման և սեպտեմբերի 6-ին ընտրություններ անցկացնելու մասին:

Նոր կառավարությունը հայտարարել է, որ մինչ այդ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է դատավորների միջոցով ուզուրպացնել իշխանությունը:

 ԵՄ-ն, ԱՄՆ-ը և ՌԴ-ն  իրենց աջակցությունն հայտնեցին Դոդոնի կառավարությանը: