Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Մարդինից պատգամավոր Թումա Չելիքը Ազգային մեծ ժողովի օրակարգ է բերել ասորիների կոտորածների հարցը: ԺԴԿ պատգամավորը խորհրդարանին է ներկայացրել առաջարկ, որպեսզի ուսումնասիրվեն համապատասխան պաշտոնական փաստաթղթերը, ի հայտ բերվեն շարունակվող ազդեցությունները և ստեղծվի առիթ անցյալի հետ առերեսման համար:
Պատգամավոր Թումա Չելիքի կողմից ներկայացված առաջարկի մեջ ընդգծված է, որ 1915 թ. ի վեր հարյուրհազարավոր ասորիներ սպանվել և աքսորվել են: Ասորիներն այս դեպքերը անվանում են «Սայֆո»: Թումա Չելիքը նշում է, որ դարեր ի վեր տարբեր վայրերում գոյատևած ասորական մշակույթի` բոլոր առումներով տուժելու, վնասվելու պատճառ են դարձել այդ սպանդերն ու աքսորները. հաղորդում է Կ. Պոլսո «Ժամանակ» թերթը: