| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել ենք, որ թուրք իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանը բանտում չի կարողացել ստանալ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը՝ պատճառաբանությամբ, թե այն ունի նաև հայերեն էջեր:
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանում բարձրացրել է այդ հարցը:
Ըստ «Ակօս»-ի՝ պատգամավորը պաշտոնական հարցում է հղել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլին: Նա խնդրել է բացատրել, թե ի՞նչ պատճառաբանությամբ և ի՞նչ օրենքով է կալանավորված իրավապաշտպանը զրկվում հայկական թերթ ստանալու իրավունքից:
 
 «Պատճառաբանությունն ինչ ուզում է լինի, Օզլեմ Դալքըրանին «Ակօս» թերթից զրկելը որևէ արդարացում չի կարող ունենալ: Նամանավանդ՝ շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ դա, եթե այդ պատճառաբանությունը պարբերականի՝ հայերեն էջեր ունենալն է: Միջազգային համաձայնագրերով հատուկ պաշտպանության տակ առնված լեզուն սահմանափակել փորձելու այս միտումը որքան կամայական է, այնքան էլ անօրինական, տգետ և անընդունելի»,- ասել է Դողանը: