Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Իսրայելում ՀՅԴ Հայ Դատի պայքարի երկարամյա առաջամարտիկ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորժետ Ավագյանը։ Նա երկար տարիներ ղեկավարել է Դաշնակցության Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը, մեծագույն դերակատարում է ունեցել իսրայելական քաղաքական եւ պետական շրջանակներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։
Դեռ երիտասարդ տարիներից ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է հայության իրավունքների պաշտպանությանն ու ճանաչմանը։
Ժորժետ Ավագյանը ամուր կապերով կապված էր հայրենիքի հետ, ամեն առիթ օգտագործում էր լինելու Արցախում։ Արժանացել էր Հայաստանի պետական եւ գերատեսչական պարգեւների։
Ժորժետ Ավագյանը տարիներ շարունակ հայաստանյան մամուլի համար Հայոց ցեղասպանության խնդրով Իսրայելում քաղաքական զարգացումները ներկայացնողն ու բանբերն էր։
Ցավակցում ենք նրա հարազատների, նույն գործի զինակից երեք քույրերին ու ընկերներին։ Նրան վերջին հրաժեշտ են տալու Երուսաղեմում` Ռամիե սուրբ Գեւորգ եկեղեցում։