կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-06 19:06
Հասարակություն

Մահացել է գրող, լրագրող Սվետլանա Ավագյանը

Մահացել է գրող, լրագրող   Սվետլանա Ավագյանը

Ութսունմեկ տարեկանում վախճանվել է գրող, լրագրող, թարգմանչուհի, թատերագետ, Հայաստանի գրողների միության անդամ Սվետլանա Ավագյանը:

Սվետլանա Ավագյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում՝ որպես ավագ խմբագիր։ Միաժամանակ, ավարտել է Մոսկվայի Հրատարակչությունների ինստիտուտի բարձր որակավորման դասընթացը։ Ս. Ավագյանի թարգմանությունների շնորհիվ ռուս ընթերցողը ծանոթացել է հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններին, որոնք տպագրվել են ինչպես մոսկովյան տարբեր հանդեսներում, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, այնպես էլ առանձին գրքերով։ Հանրապետական թերթերում տպագրվել են հայ արվեստագետներին նվիրված նրա բազմաթիվ հոդվածները, ակնարկները, հարցազրույցները։

Հրատարակվել են  նաև «Ակնթարթներ և հավերժություն»,  «Մենակություն»,  «Տարբեր ճակատագրերում», «Միայն տասը» հուշագրությունները։ 2010 թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակին։

 Հայաստանի գրողների միությունից հայտնում են, որ Սվետլանա Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը 18.00-ին, Մաշտոցի պողոտա 48, բն. 4 հասցեում, հուղարկավորությունը՝ մարտի 8-ին, ժամը 14.00-ին, նույն հասցեից: