|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, Կրեմլում պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին շարքում նստել է մի աղջիկ՝ «Ես/Մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկով. հայտնում է Газета.ру-ն:
Պարզվել է, որ նա լրագրող Աննա Լուգանսկայան է, որը եկել էր արարողությանն իր հոր` դաշնակահար Նիկոլայ Լուգանսկիի պարգևատրմանը մասնակցելու:
Հունիսի 12-ին նախատեսված է եղել երթ` հաջակցություն Медуза-ի լրագրող Իվան Գոլունովի, սակայն հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ակցիան, սակայն, կայացել է` առանց համապատասխան թույլտվության:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառքի փորձի համար: Նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր երեկ` ապացույցների բացակայության պատճառով:
