Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասան Իվան Օխլոբիստինը հայտարարել է 2012-ին Ռուսաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Դա ճիշտ է, բացարձակապես լուրջ է»,- վստահեցրել է նա:
Որպես ընտրական ծրագիր` դերասանը կներկայացնի փիլիսոփայական-գաղափարական հայեցակարգ: Նրա խոսքերով` նման հայեցակարգն է բացակայում, «որ մենք կարողանանք ազգ դառնալ»: «Ես չէի հանդգնի այդ բարդ, հիմնականում ոչ գեղեցիկ խաղի մեջ մտել առանց ձեւավորված դիրքորոշման»,- ընդգծել է ապագա քաղաքական գործիչը:
Քաղաքականությամբ զբաղվելու համար, Օխլոբիստինի խոսքերով, իրեն անհրաժեշտ է «եկեղեցու գոնե լուռ հավանությունը»: Ըստ նրա` եկեղեցին տասնամյակներ գնացել է դեպի այդ հայեցակարգը, որն ինքը ցանկանում է առաջարկել:
Թե ի՞նչ միջոցներով է դերասանը նախընտրական արշավ իրականացնելու, դեռ չգիտի: «Կարծում եմ` երբ ինչ-որ հետաքրքիր բան է առաջարկվում, Աստծո կամքով դա պետք է լուծվի պետության կողմից»,- ասել է նա:
Իվան Օխլոբիստինը նկարահանվել է տասնյակ կինոնկարներում, հայտնի է նաեւ որպես սցենարիստ եւ ռեժիսոր: 2001 թվականից նա նաեւ քահանա էր, սակայն 2010-ին իր իսկ խնդրանքով Կիրիլ պատրիարքը նրան կարգալույծ է արել:
Դերասանը 6 երեխա ունի: