|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բրյուսելի օդանավակայանում տեղի է ունեցել բրոնզե հուշարձանի բացման արարողությունը՝ նվիրված 2016 թվականի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, որի ընթացքում 32 մարդ է զոհվել և ավելի քան 320 մարդ վիրավորվել: Արարողությանը մասնակցել են Բելգիայի թագավոր Ֆիլիպը, թագուհի Մաթիլդան, Բելգիայի դաշնային կառավարության եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, փոխանցում է «ТАСС»-ը:
«Այժմ մենք սգալու տեղ ունենք, որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Հիշել այդ սարսափելի օրը օդանավակայանի ուղևորների և փրկարար ծառայությունների խիզախության մասին», - հայտարարել է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը:
Բրյուսելի օդանավակայանի մեկնումների սրահում, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ առավոտյան ժամը 07:58-ին երկու պայթյուն էին որոտացել, զոհերի հիշատակը հարգվել է լռության րոպեով:
2016-ի մարտի 22-ին երկու մահապարտներ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ են իրագործել, իսկ մեկ ժամ անց եւս մեկ ահաբեկիչ եվրոպական թաղամասի Մալբեկ մետրոյի կայարանում ռումբ է պայթեցրել: