կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-12 17:48
Իրավական

Գլխավոր դատախազին առերևույթ ճիշտ չեն ներկայացրել ՍԴ որոշումը. Արամ Վարդևանյան

Գլխավոր դատախազին առերևույթ ճիշտ չեն ներկայացրել ՍԴ որոշումը. Արամ Վարդևանյան

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտնեց կարծիք Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորման վերաբերյալ, նշելով, որ հենց Սահմանադրական դատարանը այս գործով հայտնել է, որ իբրև դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, ինչպես նաև նշեց, որ եռաստիճան դատակամ համակարգում դրա քննարկման և ՍԴ չդիմելու դեպքում, այլևս հիմք չկա դիմելու Սահմանադրական դատարան:

Քանի որ, ՀՀ գլխավոր դատախազի վկայակոչած ՍԴ աշխատակարգային որոշման մասով, դիմողի ներկայացուցիչը հանդիսացել եմ ես, ինչպես նաև սույն թվականի մայիսի 7-ի Սահմանադրական դատարանի որոշման քննությանը ևս դիմողի ներկայացուցիչ հանդիսացել եմ ես, ստիպված եմ ուղղակի մեջբերումներ ներկայացնել Սահմանադրական դատարանի որոշումից, որից պարզ է դառնում, որ ՀՀ գլխավոր դատախազին առերևույթ ճիշտ չեն ներկայացրել Սահմանադրական դատարանի որոշումը:

Այսպես, ՀՀ Սահմանադրական դատրաանը իր ՍԴՈ-1459 որոշմամբ, ըստ էության արձանագրելով Ռ. Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը նաև ուղղակիորեն հղում է տվել իր 2019 թվականի հունվարի 25-ի ՍԴԱՈ-7 որոշմանը և նշել է հետևյալը. «Սահմանադրական դատարանն այնուհետև հատուկ շեշտել է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով հանգում են կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդրի, այսինքն՝ այդ կապակցությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ, և եթե տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա նրանք ՊԱՐՏԱՎՈՐ են դիմել Սահմանադրական դատարան այդ ակտի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով, ինչը նշանակում է, որ ԲՈԼՈՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ, և ոչ միայն Վճռաբեկ դատարանը, պետք է ինցիդենտ կերպով ստուգեն կիրառվելիք նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և ՊԱՐՏԱՎՈՐ են դիմել Սահմանադրական դատարան՝ նշված նախադրյալների առկայության դեպքում»: Բարձր դատարանը նաև նշել էր, որ «Սահմանադրության վերջնական և համապարտադիր մեկնաբանությունն ու կիրառումն է Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը»:

Ստիպված եմ հատուկ մեջբերումներով նշել, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները ճիշտ է հստակ ներկայացնել:

Գլխավոր դատախազը իրավացի է Դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, բայց դրանք ՎԵՐՋՆԱԿԱՆ ՉԵՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՏԱԴԻՐ ՉԵՆ, թե Դատարանների և հենց նաև Դատախազության համար: Երկրորդ՝ Դատարանը ՊԱՐՏԱՎՈՐ է դիմել Սահմանադրական դատարան սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում, անկախ նրանից թե նախկինում մեկ այլ դատավոր նման խնդիր նկատել է, թե ոչ: Չէ, որ եթե դատավորները կաշկանդված լինեն եռաստիճան դատական համակարգով, հենց նշվածը կիմաստազրկի եռաստիճան դատական համակարգ ունենալու նպատակը:

Որոշումը կցված է, պարզապես պետք է ուսումնասիրել 26-28 էջերը, իսկ Որոշման 28-րդ էջի մի քանի պարբերությունը առավել քան հետաքրքիր է:

Իսկ այն, որ Դատարանի կողմից կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, հանդիսացել է դատարանի պարտավորությունը այլ ոչ հայեցողությունը՝ բազմիցս ենք խոսել և երեկվա լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտությունը պարզապես պետք է փարատեր բոլոր հարցերը:

Կարծում եմ բոլորս պետք է շահագրգռված լինենք Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ»: