|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորական կազմը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից շատ կոնկրետ գործողություններ պահանջեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Տեղեկացնում եմ, որ նշված դիմում-հայտարարությանը կարճ ժամանակահատվածում արդեն իսկ միացել են 68 իմ հարգարժան գործընկեր փաստաբաններ (գործընթացը շարունակական է), այդ թվում փաստաբաններ որոնք իրավապահ համակարգում աշխատելու լուրջ փորձ ունեն»,- գրել է Վարդևանյանը և հավելել, որ Գլխավոր դատախազին հասցեագրված հայտարարությունը տարածել են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի այնպիսի դոկտոր-պրոֆեսորներ՝ որոնք հեղինակել են օրինակ՝ «Քրեական իրավունք» ընդհանուր և հատուկ մասեր մենագրությունը, որից օգտվում են բոլոր քննիչները և դատախազները, այդ թվում՝ Գլխավոր դատախազը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 20 իրավաբան-գիտնականներ՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու հանրային պահանջով դիմել են գլխավոր դատախազին: