Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թ. բյուջեն շուրջ 2 մլրդ դրամով ավելի քիչ է այս տարվա բյուջեից. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ թեև, 2020-ի համեմատ, գումարը նվազել է, բայց, 2019 թվականի համեմատ, 2021 թվականին 10 տոկոսով ավելի ոն լինելու կրթության, գիտության, մշակույէի և սպորտի նախարարության հատկացումները, որոնք կկազմեն 177.6 մլրդ դրամ:
«Իրականության մեջ միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտով մեր ներկայացրած բյուջեից այն պակաս է շուրջ 20 մլրդ դրամով: Դա պայմանավորված է համավարակի պատճառով բյուջեի սղությամբ, նաև նրանով, որ շատ զանգվածային միջոցառումներ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հետաձգվել կամ չեղարկվել են օբյեկտիվ պատճառներով»,- ասաց Մարտիրոսյանը:
«Մեծ նվաճումները սպորտում» ծրագրում կա 10.5 տոկոս աճ, ինչը պայմանավորված է շահառու խմբի ընդլայնմամբ՝ նշեց նա: Դա կապված է օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին տրամադրվող պատվովճարների չափի և շահառուների թվի ավելացման հետ:
Նախնական և միջին արհեստագործական մասնագիտական կրթության մեջ անվճար տեղերի թվի կրճատմամբ կատարվել են վերանայումներ, նվազում է եղել ավելի քան 1 մլրդ դրամի չափով: Դա, ըստ փոխնախարարի, պայմանավորված է նրանով, որ առանձին մասնագիտությունների դեպքում վճարովի տեղերի հանդեպ կա պահանջարկ: Հետևաբար, դրանք կարող են տրամադրվել նաև վճարովի հիմունքով:
Կինեմատոգրաֆիայի ծրագրում արվել է նվազեցում՝ 15.2 տոկոսով: