|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին՝ 20:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ):
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:
Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.ին: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետ բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում, և կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ, 13 տարուց ավելի ծավալում մանկավարժական գործունեություն:
Հավելենք, որ հուլիսի 11-ի համերգը լինելու է Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ռոնալդ Բեյքերի առաջին համագործակցությունը: