|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ինչպես հաղորդում է aparaj.am-ը, այսօր` նոյեմբերի 28-ին, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունեց համերգներով Արցախ ժամանած Հայաստանի Պարի պետական անսամբլի պատվիրակությանը` տնօրեն Էրիկ Չանչուրյանին, գլխավոր բալետմեյստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանին և երաժշտական մասի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյանին:
Նախարարը ողջունեց Պարի պետական անսամբլի համերգաշարն Արցախում, կիսվեց նախորդ օրվա համերգից ստացած տպավորություններով ու համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:
Հյուրերն էլ ներկայացրին Արցախի պարի պետական համույթի հետ ծրագրված համատեղ համերգի՝ արդեն իսկ պարզորոշ նախագիծը, որն ընդունվեց ոգևորությամբ:
Համատեղ համերգը նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 10-ին:
Հայաստանի Պարի պետական անսամբլն այսօր ևս ելույթ կունենա Ստեփանակերտում, իսկ վաղը` Ասկերանում: