|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ-ի կարևոր տնտեսական գործընկերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«2018-ի տվալներով՝ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ հասնելով մոտ 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 26 տոկոսը: Սա հրաշալի արդյունք է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ոչ կայուն իրավիճակը», - ասաց նա:
Կոպիրկինն ընդգծեց նաև, որ ՌԴ-ն շարունակում է մնալ նաև ՀՀ-ի համար գլխավոր ներդրողը: Մասնավորապես` 2018 թվականին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են մոտ 125 մլն դոլար: Բացի այս` ՀՀ-ում գործում է ավելի քան 40 խոշոր ընկերություն՝ ռուսական 100 տոկոս կամ մասնակի կապիտալով: