|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցության ղեկավար) և Էրիկ Հարությունյանը հունիսի 6-ից գտնվում են Հարավային Օսիայի Հանրապետությունում: Պատգամավորները հունիսի 9-ին Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Այցի շրջանակում, հունիսի 7-ին, ԱԺ խորհրդարանականներին և ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը:
Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և ընդգծել խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորրդների դերը՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և Հարավային Օսիայի հետագա զարգացման համատեքստում:
Պատվիրակության անդամները ևս հույս են հայտնել, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով և միջազգային պահանջներին համապատասխան:
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: