| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վաշինգտոնը գուցե ստիպված լինի վերանայել իր ռազմավարությունը, թե ինչպես լավագույնս հասնել Թեհրանի հետ նոր միջուկային գործարքի, եթե նախկինը «տեսանելի ապագայում» իրականություն չդառնա»․ հինգշաբթի ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա՝ պատասխանելով «Ալ Արաբիայի» հարցին:
«Մենք դեռ քննարկում ենք բոլոր խնդիրները` պատժամիջոցների վերացման մասշտաբները, քայլերը, որոնք Իրանը կձեռնարկի`վերադառնալու համար իր միջուկային պարտավորություններին: Այս ամենը քննարկվում է, ուստի մենք որևէ հարցի վերաբերյալ նախնական համաձայնություն չունենք»,- ասել է նա:
ԶԼՄ-ներում ավելի վաղ հաղորդումներ էին հայտնվել, վկայակոչելով Իրանի աղբյուրներ, որ Միացյալ Նահանգները համաձայնել է չեղյալ համարել Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների մեծ մասը, որոնք սահմանվեցին այն բանից հետո, երբ 2018 թվականի մայիսին նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն խախտեց 2015 թվականի միջուկային գործարքը:
«Մենք տարաձայնություններ ունենք, և եթե տեսանելի ապագայում դրանք չկարողանանք լուծել, կարծում եմ, որ պետք է վերախմբավորվենք և պարզենք, թե ինչպես ենք շարժվելու»,- ասել է պետդեպարտամենտի պաշտոնյան:
ԱՄՆ-ը և Իրանը մասնակցել են Վիեննայում անցկացված անուղղակի բանակցությունների վեց փուլի՝ Եվրոպայի, Չինաստանի և Ռուսաստանի միջնորդությամբ: