|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական նավթավերամշակող գործարանները պետք է գործնական կերպով լուծեն աղտոտված ռուսական նավթի մատակարարումից կրած վնասների փոխհատուցման հարցը, և հարկավոր է հաշվի առնել սեփական շահերը, ոչ թե ծնկաչոք սողալ. հայտնում է РИА Новости-ն:
«Պետք է չէ բղավել, հարձակվել և այլն, պետք է հաշվի առնել սեփական շահերը: Սակայն ծնկաչոք սողալ հարկավոր չէ: Պետք է նստել և գործնական կերպով լուծել խնդիրը»,- մասնավորապես ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ ապրիլին Բելառուսը հրաժարվեց «Դրուժբա» նավթամուղով մատակարարվող ռուսական նավթից ցածրորակության պատճառով: