Ժամանակակից իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի` ծնկաչոք Հիտլերին պատկերող քանդակը Christie's աճուրդում վաճառվել է 17 մլն դոլարով. հայտնում է Lenta-ն` Daily Mail-ին հղումով:
«Նա» քանդակն արված է ռետինից ու մոմից: Մի քանի տարի առաջ այն ցուցադրվել էր Վարշավայի Ժամանակակից արվեստի կենտրոնում, որը կառուցված է հրեական գետոյի տարածքում: Դա վրդովմունքի և քննադատության մեծ ալիք էր բարձրացրել. Հիտլերի արձանը ցուցադրվում է այն վայրում, որտեղ հազարավոր մարդիկ են սպանվել:
Ի դեպ, գումարը, որով վաճառվել է քանդակը, նկարչի համար ռեկորդային է. նրա` ամենաթանկ վաճառված աշխատանքի համար վճարել են 7.9 մլն դոլար: