Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիայի թաղամասերից մեկում (որտեղ անցել է Հրանտ Դինքի մանկությունը) գտնվող Սբ. Երրորդություն (Թաշորոն) եկեղեցին թողնվել է բախտի քմահաճույքին, այն բանից հետո, երբ 2012 թվականից սկսվել էր վերականգնողական աշխատանքները, սակայն կիսատ էր մնացել:
Մալաթիայի քաղաքապետարանի, Ֆոնդերի գլխավոր վարչության և Ազգային գույքի գլխավոր վարչության կողմից 5 տարի առաջ վերականգնողական աշխատանքներ էր սկսվել, սակայն անուշադրության և չխնամելու պատճառով եկեղեցին ենթարկվում է ավերածությունների: Ժողովրդի մեջ որպես Թաշ Հորան անվանվող եկեղեցու վրայի գրությունը ժամանակի ընթացքում ջնջվել է և պարզ չէ թե երբ և ում կողմից է կառուցվել:
1970-ականներին այս տարածքներում մեծ թվով հայ ընտանիքներ էին ապրում: Այդ ժամանակ տեղի ունեցած հարձակումների և 1980 թ. ռամզական հեղաշրջման հետևանքով, մնացած վերջին հայերը հարկադրաբար գաղթեցին: Տարիների ընթացքում եկեղեցու գմբեթը փլվել է: 2012 թ. վերականգնողական աշխատանքերի մասին լուրերը ոգևորել էին հայերին և տեղի բնակչությանը: Այն կազմակերպությունը, որը զբաղվում էր այդ աշխատանքերով, արդեն սկսել էր վերականգնումը: Սակայն, ըստ թաղամասի բնակիչների, կազմակերպությանը գումար չհատկացնելու պատճառով, գործը կիսատ մնաց: Բացի ավերման վտանգի տակ գտնվելուց, եկեղեցին ենթարկվում է նաև գանձագողերի թալանին. հաղորդում է ANF գործակալությունը: