| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավաության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարց, որի ընդունումը պայմանավորված է ընկերությունների գրանցման ընթացակարգերի պարզեցման, ժամկետների և ծախսերի կրճատման, ինչպես նաև գործարարությամբ զբաղվելու դյուրացման անհրաժեշտությամբ:
Նախկինում ընդունված որոշումներով վերացվել էր տնտեսվարողների կողմից ներկայացվող փաստաթղթերի կնքված լինելու պահանջը, սակայն ներկայումս կան իրավական ակտեր, որոնցում դեռևս ամրագրված է նման պահանջ, ինչպես նաև ընկերություններից կնիք պահանջվում է բանկերի կողմից: Բացի այդ` գործնականում ձևավորվել է սովորույթ, որի համաձայն` իրավաբանական անձ ստեղծելիս կազմակերպության ղեկավարը ձեռք է բերում կնիք: Այդ երևույթն ավելորդ դժվարություն է ստեղծում իրավաբանական անձի հենց կազմավորման փուլում այն տեսանկյունից, որ իրավաբանական անձի կողմից կնիքի ձեռք բերումը դանդաղեցնում է իրավաբանական անձի գրանցման գործընթացը, նաև դրա օգտագործումը, ինչպես ցույց է տվել փորձը, որևէ հավելյալ երաշխիք չի ստեղծում` փաստաթղթերի կեղծման տեսանկյունից:
Քանի որ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմաններ ապահովելու քաղաքականություն, ուստի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել իրավական ակտերում տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերաբերյալ դեռևս առկա դրույթները:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել գործարար միջավայրի բարելավման շարունակականությունը` պարզեցնելով ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործընթացը: Կնիքի պահանջն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընկերություններն այլևս ստիպված չեն լինի վճարել վերջինս պատվիրելու համար գանձվող 15.500 դրամը, ինչպես նաև կկրճատվի ավելորդ վարչարարությունը:
Որոշումն ընդունվեց: