|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նիժնի Նովգորոդի Ձերժինսկ քաղաքում «Կրիստալ» գործարանում պայթյունից տուժածների թիվը հասել է 27 մարդու, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով մարզի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին։
Նրա տեղեկացմամբ՝ նրանցից մեկի վիճակը ծանր է, երկուսի ճակատագիրն անհայտ է։
Պայթյունների շարքը տրոտիլի արտադրամասում որոտացել է այսօր «Կրիստալ» գործարանում։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն է եղել։