Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում ավելի քան 150 մարդ է անհետացել սառցահոսքի հետևանքով, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Ըստ նախնական տվյալների ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանի բանվորներն են. ՀԷԿ-ին բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հսկայական սառցե զանգվածները ցած են իջել Ալակնանդե եւ Դհաուլիգանգե հիմալայան լեռնային գետերով եւ հեղեղումներ առաջացրել բարձրլեռնային շրջաններում: Ավելի ներքեւ տեղաբաշխված Սրինագար, Ռիշիկեշ և Հարիդվար քաղաքների ՀԷԿ-երն արտակարգ ռեժիմով բաց են թողնում ջուրը։ Այդպես իշխանությունները փորձում են կանգնեցնել ավերածությունները։
Սպառնալիքի տակ է այն աշխատողների անվտանգությունը, որոնք զբաղված են այդ շրջանում ավտոմոբիլային եւ երկաթուղային կամուրջների կառուցման նախագծերում, ինչպես նաեւ գետի հարեւանությամբ գտնվող բնակավայրերում: Ջրհեղեղի կապակցությամբ իշխանությունները սկսել են տարհանել հիդրոէլեկտրակայանից ներքև գտնվող բնակավայրերը։