|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայում տպագրվող «Ակօս» հայկական թերթը Ստամբուլի օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնից հանվել է: Այս մասին հաղորդում է «Ակօս»-ի խմբագրությունը:
«Ակօս»-ը երկար ժամանակ այլ թերթերի հետն բաժանվում էր «Թուրքական ավիաուղիներ»-ի ուղևորներին: Ավիաընկերության ղեկավարության որոշմամբ` «Ակօս»-ի հետ կնքված համաձայնագիրը միակողմանի խզվել է: Որպես պատճառաբանություն` նշվում է, որ այն կայացվել է` «անհրաժեշտությունից ելնելով», այլ բացատրություն չի տրվել:
«Ակօս»-ը բաժանվում էր օդանավակայանում 2013 թվականից: