Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է NTV-ի եթերում:
«Ցավոք, Հրանտն ավելի հայտնի դարձավ ոչ թե իր գրածներով, այլ իր դատով և ապա` մահով: Ողջ եղած ժամանակ նրան շատերը չէին ճանաչում, սական մահից հետո շատերը սկսեցին հետաքրքրվել նրա արած գործերով, գրածներով: Թուրքիայում դեռևս կան միլիոնավոր մարդիկ, ովքեր Հրանտին ճանաչում են այնպես, ինչպես Թուրքիայում նա ներկայացվում է: Նրանք Հրանտին ճանաչում են որպես թուրքերի թշնամի, Թուրքիայի կառավարության և ժողովրդի դեմ գործող հայ ազգայնականի:
Այսօր մենք Հրանտի հիշատակի համար ենք հավաքվել, սակայն հիշելու լավագույն ձևը նրան հասկանալն է: Կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր Հրանտին որպես թուրքերի թշնամի են տեսնում, այսօր կես ժամ տրամադրեն և համացանցում լսեն նրա ելույթները: Վստահ եմ, որ Հրանտն ինքն իրեն ավելի լավ կբացատրի, քան այս պետության կամ որոշ ազգայնամոլ գրողներ: Հրանտ Դինքը ցանկանում էր, որ Թուրքիայում ազատություն և հավասարություն լինի, բայց նրան սխալ ներկայացրեցին մեզ: Այս պետությունից մենք արդարության ոչ մի ակնկալիք չունենք: Քանի որ այս ոճիրը իրականացվել է այս պետության կողմից, հետևաբար` արդարության ակնկալիք չունենք նրանից»,- ասել է Քոփթաշը: