|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով. այսօր խորհրդարանի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ 47 պատգամավորի ստորագրության հիման վրա` իրավունքի ուժով:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահն է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: