|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սիրիացի փախստականների թիվը սրընթաց աճում է, եւ ՄԱԿ-ի միջոցներն այլեւս չեն բավարարում նրանց օգնելու համար. հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագահ Մարիքսի Մերկադոն:
«Պահանջարկն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ մենք արդեն համարյա փող չունենք»,- ասել է նա այսօր Ժնեւում կայացած ասուլիսի ժամանակ:
Ըստ Մերկադոյի` ամենամեծ տեմպերով աճում է փախստականների թիվը Հորդանանում: Այս տարվա սկզբից այնտեղ Սիրիայից ամեն օր մոտ 2 հազար մարդ է փախչում: Հուլիսին այդ թիվը կարող է կրկնապատկվել, դեկտեմբերին` եռապատկվել: