|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դիմել է սիրիական կառավարությանն ու ընդդիմությանը: Նա կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ժամանակ. հայտնում է Reuters-ը:
Պան Գի Մունը հիշեցրել է, որ, համաձայն մահմեդական օրացույցի, Ռամադանը այն 4 ամիսներից մեկն է, որի ընթացքում պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները: «Այդ իսկ պատճառով, հանուն սիրիացի ժողովրդի, ես կցանկանայի կոչ անել Սիրիայի բոլոր քաղաքական կողմերին գոնե մեկ ամսվա ընթացքում կատարել այդ կրոնական պարտականությունը»,- ասել է նա: